• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը ելույթով հանդես է եկել պաշտպանության և ռազմավարական երկխոսության «Կալամ և Կավաչ» 3-րդ համաժողովին

14 մայիսի, 2026
ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը ելույթով հանդես է եկել պաշտպանության և ռազմավարական երկխոսության «Կալամ և Կավաչ» 3-րդ համաժողովին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 14-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի ԶՈւ համալիրային Մանեկշաուի անվան կենտրոնում (Manekshaw Centre) ելույթով հանդես է եկել պաշտպանության և ռազմավարական երկխոսության «Կալամ և Կավաչ» (թարգմ.՝ գրիչ և վահան) 3-րդ համաժողովի ընթացքում:
Դեսպան Վ. Աֆյանն իր խոսքում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի հարաբերություններն ավանդական բարեկամական կապերից վերափոխվել են դինամիկ և բազմաշերտ գործակցության, որի հիմնական հենասյուներից է ռազմատեխնիկական համագործակցությունը։ ՀՀ դեսպանն, անդրադառնալով ոլորտային փոխադարձ այցերին, երկու երկրների բարձրագույն պաշտպանական ղեկավարության միջև ձևավորված ինստիտուցիոնալ երկխոսությանն ու կանոնավոր խորհրդակցություններին, ընդգծել է, որ կառուցվածքային և երկարաժամկետ համագործակցության հեռանկարային առումով կարող է դիտարկվել Հնդկաստանի մասշտաբային և արդյունաբերական կարողության ու Հայաստանի նորարարական և բարձր տեխնոլոգիական ներուժի փոխգործակցության հնարավորությունը: Դեսպանը նաև առանձնանշել է, որ թեև երկու երկրների հարաբերությունները պաշտոնապես դեռևս չեն սահմանվել «ռազմավարական գործընկերություն» անվանակոչմամբ, այդուհանդերձ երկկողմ համագործակցության բովանդակությունն առավելապես արտացոլում է հենց այդ բնույթը։
Քննարկմանը ողջույնի տեսաուղերձով միացել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը, ինչպես նաև հանդես եկել պետնախարար Սանջայ Սեթը, ով իր խոսքում ևս բարձր է գնահատել Հայաստանի հետ Հնդկաստանի ծավալվող համագործակցությունը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: